Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1051 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 73,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ
«Օգնություն Հայաստանի, Արցախի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև
նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար
ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում
է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում`
250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01548908) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022
թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի
25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից
կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից
հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023