30 Դեկտեմբերի 2021, 1065 - Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 134,073,476 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 4222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀայՌուսգազարդ», այսուհետ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7 ին կնքված N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էյ-ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2021 թվականի հոկտեմբերի 4-ին N Ե-1118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 121,476 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 7-14-56) նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա», այսուհետ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2009 թվականի հունիսի 12-ին կնքված N 114371430 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված N J 494-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N TLS002/11-20/YVN նամակ- համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 4,896,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված N 34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն աուդիտի ծառայությունների մատուցում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Լատտե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Չիմեգ» ՍՊԸ-ի, այսուհետ՝ «Էյչ Էյ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի նոյեմբերի 25 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: