Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1053 - Ա

«ՇՈՂԻԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Ավետարանական մկրտական քրիստոնյաների եղբայրական եկեղեցու կողմից «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության հասցեով՝ որպես աջակցություն անհատույց բաշխելու նպատակով ուղարկված բեռի (15,810 կգ ընդհանուր քաշով, 974 եվրոյին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 4,500 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023