30 Դեկտեմբերի 2021, 1061 - Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՊՀ-Ի ԿԱՄՊՈՒՍԻ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ.
Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 102,642,300 դրամ ընդհանուր արժողությամբ «ԵՊՀ-ի կամպուսի գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացմանն աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Երևանի պետական համալսարան»
հիմնադրամի (ՀՎՀՀ` 01506928) և «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի հետ 2021 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N AGBU ARM 11/2021 եռակողմ պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է ինտերակտիվ հեղուկ բյուրեղային անհպում ցուցադրատախտակի՝ պատին փակցնելու հարմարանքի ձեռքբերման
աշխատանքների իրականացում՝ 24,063,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն.
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: