30 Դեկտեմբերի 2021, 1036 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 939-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան. ՀՎՀՀ` 00861992) կողմից «Արմեն Սաֆարյան»
ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 85445888) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 04/21-GE0066 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու անօդաչու
թռչող սարքի, իրենց անհրաժեշտ պարագաներով, ձփռքբերում՝ 4,535,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի
(WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի մասին» N 939-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: