Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1022 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ գերմանական «action medeor e.V.» առողջապահական բարեգործական կազմակերպության կողմից «Արաբկիր» միացյալ մանկական
բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (բժշկական պարագաներ՝ 250,053.77 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ,
փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,540 եվրո ու դեղորայք՝ 335,808.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը
կազմել են 1,890 եվրո և դեղորայք, նախալցված ներարկիչներով՝ 21,912.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 290 եվրո, ապրանքների ընդհանուր քաշը կազմում է 2,154 կգ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների
ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: