30 Դեկտեմբերի 2021, 1045 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 932-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 05533381) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Ժան և Ալբեր Պողոսյաններ»
արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» N 932-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի
նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) հետ` 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133687 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` ամսական մինչև
600,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02655115) հետ՝ 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402716289 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝
ամսական մինչև 20,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ՝ 2019 թվականին կնքված N 8133093 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ ամսական մինչև 100,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի: