30 Դեկտեմբերի 2021, 1024 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05536528) հետ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված N 2222 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոնստրուկտորական նախագծային ծառայությունների մատուցում՝ 365,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սվոգան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00236862) հետ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների ձեռքբերում՝ 945,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լայթինգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02613298) հետ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսատուների ձեռքբերում՝ 1,545,956 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արփա Շին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09103916) հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամիացման և ջրահեռացման շինարարական աշխատանքների իրականացում՝ 858,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Կագև» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00437984) հետ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 4,349,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01850138) 2021 թվականի նոյեմբերի 24 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների (լրակազմով) ձեռքբերում՝ 939,742 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Բերգ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02619174) 2021 թվականի նոյեմբերի 23 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 25,890,044 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) FractalFight ընկերության հետ 2021 թվականի դեկտմեբերի 1-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 12,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) Fifty&Fifty ընկերության հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է մարքեթինգի ծառայությունների մատուցում՝ 10,937.0 ԱՄՆ-ի դոլարին, ներառյալ` 2,187.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Պրոդիջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01278077) 2021 թվականի նոյեմբերի 18 ին կնքված N 268/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՎԵԲ կայքերի սպասարկում՝ 2,159,984 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2021 թվականի նոյեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրականության հետ կապված աշխատանքների իրականացում՝ 1,355,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2021 թվականի նոյեմբերի 18 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սվիչների ձեռքբերում՝ 1,007,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի նոյեմբերի 18 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների ձեռքբերում` 4,886,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Բեստ Պրոջեքթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2021 թվականի նոյեմբերի 9 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղանների պատրաստում՝ 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2021 թվականի նոյեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մալուխի փռման աշխատանքների իրականացում՝ 1,235,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2021 թվականի նոյեմբերի 9 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչ սարքի ժապավենների ձեռքբերում՝ 1,510,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) 2021 թվականի դեկտեմբերի 2 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 958,560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: