Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1040 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 175,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք
86,840,820 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀՀ Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115)` «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369)
2021 թվականի նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 175,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության
կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված