Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1042 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 126,732,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև
նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար
ունեն զգալի նշանակություն`
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում
է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների
մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N U008/211/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի
ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված` N TLS001/11-20/YVN նամակ-համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական
հաշվառման ծառայությունների մատուցում` 5,892,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի
25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից
կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից
հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված