Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1044 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 72,848,000 դրամ ընդհանուր արժողությամբ
«Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն
հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված
պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.1511 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, այսուհետ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի
հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների
ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված