Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1033 - Ա

«ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի «Քյու թագավորական բուսաբանական այգիներ» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (սառեցնող
ինկուբատոր – սերիա 1A մոդել 280 երկաստիճան ջերմաստիճանի հեծանվավազք, 1 տեղ, 157 կգ ընդհանուր քաշով, 4,141.80 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,658.20 Մեծ
Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Բնության ժառաանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Արխիվ

2024

2023