Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1025 - Ա

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 255,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից
կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի
ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023