30 Դեկտեմբերի 2021, 1015 - Ա
«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` 338,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անհոգ մանկություն, ապահով ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133571 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում`
33,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված N 7133123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402654358 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում
է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի
ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: