Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1019 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դյուրակիր համակարգիչներ՝ 9 հատ, 2,178 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 68,250 դրամ, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
2) աուդիո-վիդեո տեխնիկա՝ 28.3 կգ, 3,115.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 110,370 դրամ, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
3) դյուրակիր համակարգիչներ՝ 33 հատ, 11,913.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 281,190 դրամ, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
4) դյուրակիր համակարգիչներ՝ 10 հատ, 2,513.89 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 75,270 դրամ, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
5) դյուրակիր համակարգիչներ՝ 6 հատ, 2,135.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50,700 դրամ, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
6) ներկեր՝ իր բաղկացուցիչ նյութերով՝ 80 հատ, 3,825.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 385 ԱՄՆ-ի դոլար,
Արարատյան մաքսատուն-վարչություն.
7) անլար հասանելիության կետ՝ 3 հատ, 738 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 130 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
8) համակարգչի մոնիթորներ՝ 67 հատ, 66,933 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,600 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն: