30 Դեկտեմբերի 2021, 1018 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2021 թվականի նոյեմբերի 10-ին
կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական գույքի վարձակալության ծառայությունների մատուցում՝ 1,666,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: