Փոխվարչապետերի որոշումներ

15 Դեկտեմբերի 2021, 1004 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էյջի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00912583) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N CF/AG-10/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղապլաստե սեղանների և աթոռների ձեռքբերում՝ 2,725,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03536983) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բույսերի ձեռքբերում` 6,123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02578482) 2021 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N GLM-P-12-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ռոտորային ձյան փչակի ձեռքբերում՝ 2,175,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: