Փոխվարչապետերի որոշումներ

14 Դեկտեմբերի 2021, 967 - Ա

«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,378,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից «ԱՐՏՍՏՐՈՄ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03301476) 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված N 03/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղային համալիրների ձեռքբերում՝ 3,243,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

 

Արխիվ

2024

2023