Փոխվարչապետերի որոշումներ

16 Նոյեմբերի 2018, 336 - Ա

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
1. Սահմանել պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակացույցով նախատեսված վերապատրաստումների ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, համապատասխան մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն են ներկայացնում նոր չափանիշներով գնահատված և դասակարգված պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի նախագծերը:
3. Մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ համապատասխան մարմինների անվանացանկում լրացվող նոր քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը կազմվում են նախկինում հաստատված հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի չափանիշներին և ձևին համապատասխան:
Հավելված_

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր