Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 958 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միջազգային թենիսի ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի թենիսի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի (16 տեղ, 123,5 կգ ընդհանուր քաշով, 462,53 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ,
փոխադրման և այլ ծախսերը կազմել են 927,10 բրիտանական ֆունտ ստերլինգ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի թենիսի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: