10 Դեկտեմբերի 2021, 960 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից ձեռք բերված եռոտանին և լուսանկարչական սարքը (մեկ տեղ, 2.9 կգ
ընդհանուր քաշով, 785.99 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,500 դրամ, մաքսային ձևակերպումները
կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի
գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: