Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 962 - Ա

«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ որպես օժանդակություն
«Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված 100 զույգ նոր ռետինե կոշիկների (5 տեղ, 26,5 կգ ընդհանուր քաշով, 120 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 51 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատունվարչությունում) ներմուծման և կազմակերպության շահառուներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023