Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 966 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 64,807,260 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված, ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված N ՀՀ/ԱԹՋ-04/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում 109 առանձնատներում ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 43,630,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2021 թվականի հոկտեմբերի 20-ին N ՀՀ/ԱԹՋ-03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում 19 առանձնատներում ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 6,258,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված N ՀՀ/ԱԹՋ-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրում 34 առանձնատներում ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 14,918,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված