10 Դեկտեմբերի 2021, 972 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 800-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02652202) կողմից «Բարրի Թրեյդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00173389) 2021 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N 01-03112021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներարկման ստենդների
մատակարարում` 192,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի սեպտեմբերի 30-ի «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի
կահավորում» ծրագրի մասին» N 800-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: