Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 976 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռը (60 տեղ, 11,836.76 կգ ընդհանուր քաշով, 108,550
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 8,550 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն հավելվածի,
Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների
ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված