Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 977 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող՝ 21,737,439 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետ համայնքի համայնքապետարանի շենքի երեսպատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետ համայնքի համայնքապետարանի (ՀՎՀՀ` 07300514) և «Մ. Լամբարյան» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06800406) 2021 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված թիվ 2021-10-18/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետի համայնքապետարանի արտաքին ջերմամեկուսացման և երեսպատման աշխատանքների իրականացում՝ 21,737,439 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված