Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 334 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330, տրված՝ 27.05.2015 թ.) կողմից որպես աջակցություն Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին անհատույց հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված քնապարկերի և վրանների (3 տեղ, 81 կգ ընդհանուր քաշով, 71,322 ռուբլի արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: