Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 987 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ին-Վի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02599869) 2021 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մալուխների ձեռքբերում՝ 3,920,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2021 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի և Գյումրիի կենտրոնների տարածքի մաքրման ծառայությունների մատուցում՝ 800,720 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023