Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 993 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված ստորև
նշված պայմանագրով նախատեսված գործարքը անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի
մասին» N 794-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Հայր և Որդի Տիտիզյաններ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00869994) հետ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված 2021 թ. N Ա-190 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինժեներաերկրաբանական պայմանների
ուսումնասիրության ծառայությունների մատուցում՝ 2,472,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: