Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 990 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից
իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 403-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «44,294,000 դրամ» բառերը փոխարինել «43,694,000 դրամ» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

հավելված