Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 994 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից անհատ բարերար Հրաչ Պողոսյանի միջոցներով «Հայաստանյայց Աաքելական Սուրբ Եկեղեցի»
կրոնական կազմակերպության հասցեով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արագածոտնի թեմին որպես օժանդակություն ուղարկված եկեղեցական զանգի (1 տեղ, 129 կգ ընդհանուր քաշով, 283,800.00 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ
փոխադրման ծախսերը, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023