10 Դեկտեմբերի 2021, 988 - Ա
«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանական կարմիր խաչի ԲադենՎյուրտենբերգի երկրամասային կազմակերպության կողմից, որպես օժանդակություն անհատույց բաշխելու նպատակով՝ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հասցեով ստացված ապրանքերի (137 տեղ, 9,260 կգ ընդհանուր
քաշով, 5,192 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,312.75 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի,
Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն: