Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 995 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի միջոցներով որպես օժանդակություն «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված հումանիտար օգնության (1914 տեղ, 20,300 կգ ընդհանուր քաշով, 1,047,100 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ԵՏՄ-ի բեռ, բեռի ցանկը համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023