Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 951 - Ա

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,705,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնական մասնաշենքի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Ռոբերտ Մելիքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35058367) 2021 թվականի հոկտեմբերի 13 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աթոռների մատակարարում՝ 3,705,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

հավելված