Փոխվարչապետերի որոշումներ

3 Դեկտեմբերի 2021, 946 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ » ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Գևորգ Գևորգյանի կողմից որպես նվիրաբերություն «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի (51 տեղ, 2,160 կգ ընդհանուր քաշով, 18,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,552 եվրո, «Արարատյան» մաքսատունվարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023