Փոխվարչապետերի որոշումներ

1 Դեկտեմբերի 2021, 944 - Ա

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով՝
1. Փոխվարչապետի 2021 թվականի՝
1) օգոստոսի 4-ի «Համլետ Բատիկյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին» N 645-Ա.
2) օգոստոսի 10-ի «Կարեն Իսախանյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակելու մասին» N 648-Ա.
3) հոկտեմբերի 6-ի «Աննա Գասպարյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակելու մասին» N 808-Ա.
4) նոյեմբերի 4-ի «Արշակ Օրդուխանյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական նշանակելու մասին» N 891-Ա.
5) օգոստոսի 18-ի «Մանե Մարկոսյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական նշանակելու մասին» N 651-Ա.
6) օգոստոսի 18-ի «Սերոբ Հունանյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական նշանակելու մասին» N 652-Ա.
7) օգոստոսի 24-ի «Վահե Մակունցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական նշանակելու մասին» N 655-Ա.
8) օգոստոսի 4-ի «Անի Ավետյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 646-Ա.
9) օգոստոսի 31-ի «Փառանձեմ Դարբինյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 657-Ա.
10) սեպտեմբերի 7-ի «Վանիկ Չալոյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 673-Ա.
11) օգոստոսի 19-ի «Գևորգ Բարսեղյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 654-Ա.
12) օգոստոսի 31-ի «Նժդեհ Հովսեփյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար նշանակելու մասին» N 658-Ա.
13) հոկտեմբերի 25-ի «Ռազմիկ Մարգարյանին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի արարողակարգի պատասխանատու նշանակելու մասին» N 855-Ա որոշումների վերնագրում և տեքստում «Սուրեն Պապիկյանի» բառերը փոխարինել «Համբարձում Մաթևոսյանի» բառերով։

Արխիվ

2024

2023