Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 933 - Ա

«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գլենդելի դպրոցական միասնական շրջանի
կողմից աջակցության նպատակով «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռի (522.88 կգ ընդհանուր քաշով, 38,672.1 ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման
ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատունվարչություն) ներմուծման ու Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»
փակ բաժնետիրական ընկերությունում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաներին
անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն
ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:  

հավելված

Արխիվ

2024

2023