Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 924 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության կառավարության
կողմից, կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման
նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված 100,000
դեղաչափ «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի (8 տեղ, 800 կգ ընդհանուր
քաշով, 47,674,500 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ
փոխադրման ծախսերը) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն: