12 Նոյեմբերի 2021, 925 - Ա
«ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի
կողմից որպես աջակցություն՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական
հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (308 տեղ, 6,140 կգ ընդհանուր քաշով,
24,000 դանիական կրոնին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը
կազմել են 29,000 դանիական կրոն, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն
հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց
բաշխման ծրագիրը:
2. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի
համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն: