Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 926 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական
հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24
սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող՝ 21,768,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետ համայնքի տանիքների վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն
հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի
կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Պապ և Դավիթ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06922391) և Արագած Ժորայի
Նազլուխանյանի հետ (նույնականացման քարտ՝ 004231445, տրված՝ 22/08/2014 թ.
033-ի կղմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-02 եռակողմ
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,874,300 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի:
2) «Գունաշեն» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06938563) և Արայիկ Նորայրի
Սարգսյանի հետ (նույնականացման քարտ՝ 000201632, տրված՝ 03/11/2012 թ. 018-ի
կղմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-06 եռակողմ
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,454,400 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի:
3) «Պապ և Դավիթ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06922391) և Աշոտ Աղվանի
Պապինյանի հետ (նույնականացման քարտ՝ 004762944, տրված՝ 14/10/2014 թ.
018-ի կղմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-01 եռակողմ
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 5,388,600 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի:
4) «Պապ և Դավիթ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06922391) և Արծրուն Սուրենի
Ղազարյանի հետ (անձնագիր՝ AR0508245, տրված՝ 13/11/2017 թ. 033-ի կղմից) 2021
թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-03 եռակողմ պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,612,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
5) «Գունաշեն» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06938563) և Ժաննա Քյարամի
Պողոսյանի հետ (նույնականացման քարտ՝ 000231845 տրված՝ 07/11/2012 թ. 066-ի
կղմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-05 եռակողմ
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,118,600 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի:
6) «Գունաշեն» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06938563) և Տիգրան Արտավազդի
Սիմոնյանի հետ (նույնականացման քարտ՝ 011823176 տրված՝ 25/12/2020 թ. 018-ի
կղմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-04 եռակողմ
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի
վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 4,319,900 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի
ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված
ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված