Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 932 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական
հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից
(ՀՎՀՀ` 00904586) «ՕՆՄԵԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00162745) 2021 թվականի
օգոստոսի 11-ին կնքված՝ N ՕՄ-ԱՎԶԶՀ-2021/1 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է բժշկական սարքավորումների համար տպիչի ձեռքբերում՝
2,358,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի
դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:  

Արխիվ

2024

2023