12 Նոյեմբերի 2021, 927 - Ա
«ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Մեդունի ՅուԷմՍիԱյ» (Meduni UMSI) ոչ
առևտրային կազմակերպության միջոցով, որպես օժանդակություն «Մեդունի»
հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամի հասցեով ուղարկված
բժշկական նշանակության ապրանքների (10 տեղ, 1,533.4 կգ ընդհանուր քաշով,
41,072.04 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 2,273.9 ԱՄՆ-ի դոլար, բաշխման ցանկը՝ համաձայն
հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման
ծրագիրը:
2. «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամին՝ նշված
բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: