9 Նոյեմբերի 2018, 323 - Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՃԱՇԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող՝ 28,837,548 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից` «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06938443) 2018 թվականի հոկտեմբերի 2 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 28,837,548 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: