12 Նոյեմբերի 2021, 929 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիայի
կողմից, որպես աջակցություն, մարզաձևի զարգացման նպատակով, «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով
ուղարկված մարզագույքի ու մարզահագուստի (երկու տեղ, 20 կգ ընդհանուր
քաշով, 109 դանիական կրոնին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 2,295․77 դանիական կրոն, բեռի ցանկը՝ համաձայն
հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: