Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 928 - Ա

«ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿԻ ԹԱՂԱՄԱՍ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական
հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 438,460,000 դրամ
ընդհանուր արժողությամբ «Նախիջևանիկի թաղամաս» ծրագիրը՝ համաձայն
հավելվածի:
2. «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական
կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև
կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված
ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ
տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված
 

Արխիվ

2024

2023