12 Նոյեմբերի 2021, 931 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 406-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային
կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 07610657) «Արպանիվ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ`
09209297) 2021 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ21/09 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
ավտոմեքենաների ձմեռային անվադողերի ձեռքբերում՝ 864,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Դիլիջան»
ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից
իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին»
N 406-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի
զգալի նշանակություն: