Փոխվարչապետերի որոշումներ

10 Նոյեմբերի 2021, 923 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Դը Բրոդ ինստիտուտի (The Broad Institute) կողմից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հասցեով ուղարկված
լաբորատոր սարքավորումները (մեկ տեղ, 295 կգ ընդհանուր քաշով, 17,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել
են 2,197,330 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծվում են
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված

Արխիվ

2024

2023