Փոխվարչապետերի որոշումներ

10 Նոյեմբերի 2021, 914 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Օպուս ինդասթրի» ՍՊԻ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00902857) 2021 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 2021-10-08/01 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կառուցվող խաղահրապարակի և համայնքապետարանի շրջակա տարածքի արտաքին
լուսավորման մետաղյա հենասյուներով լուսատուների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,348,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» N 223-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: