Փոխվարչապետերի որոշումներ

10 Նոյեմբերի 2021, 916 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց – Էլեոնորեն հիմնադրամի կողմից ուղարկված շնչառական վիրուսների արագ թեստեր՝ 1 տեղ, 15 կգ ընդհանուր քաշով, 2,864 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ 389 շվեյցարական ֆրանկ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի քաղաքացի Արամ Կավուկչյանի կողմից ուղարկված լսողական սարքեր՝ 7.50 կգ ընդհանուր քաշով, 6,165 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն: