9 Նոյեմբերի 2018, 318 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված՝ ձյուդոյի մրցագորգի (288 հատ՝ 48 տեղ, 6,336 կգ ընդհանուր քաշով, 21,888 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: